Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանն ամեն ինչ անում է Ուկրաինային աջակցելու համար, իսկ ընդդիմությունը ցանկանում է կրկնել 2008 թվականի դեպքերը։ Այս մասին նա հայտնել է այսօրվա կառավարության նիստում։
«Ցավոք, վերջին օրերին այսպես կոչված մարգինալ ընդդիմությունը փորձում է խաղալ մեր քաղաքացիների վեհ զգացմունքների վրա, շահագործել, շահարկել և մոլորեցնել, մենք՝ կառավարությունը, անում ենք հնարավորը, ցուցաբերել առավելագույն աջակցություն։
Պարզ կասեմ, որ նրանք ուզում են, Ուկրաինայում կրկնվի 2008 թվականի մեր ժողովրդի և երկրի ողբերգությունը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նշենք, որ Վրաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա միայն այն բանից հետո, երբ Ղարիբաշվիլիի` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու հայտարարությանը հաջորդեցին քննադատություններ և բողոքի ակցիաներ։