
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախաձեռնությամբ արդարադատության նախարարության դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ հաջակցություն Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։
Ցուցարարները կառավարությունից պահանջում են ուսումնասիրել ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը, որում խոսվում է նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալման մասին։
Ակցիայի մասնակիցների պարզած պաստառների վրա գրված է՝ «Սահակաշվիլին քաղաքական փախստական է», «Մենք չենք կարող բռնությամբ ԵՄ մտնել» և այլն։
«Մեր հանրահավաքն անցկացվում է երեք վայրերում, մենք ցանկանում ենք հասկացնել «Վրացական երազանքին», թե ինչ է գրված այս զեկույցում», — ասել է ՄԱՇ-ի անդամ Իրակլի Նադիրաձեն։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում խոսվում է նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության հետ կապված հարցերի մասին: Զեկույցում նշվում է նախկին նախագահի հանդեպ խոշտանգումների և անձը վիրավորելու դեպքերի մասին։ Վկայակոչելով Օմբուդսմենին՝ պետդեպարտամենտը պնդում է, որ քրեակատարողական ծառայությունը սահմանափակել է Սաակաշվիլիին դատավարությանը մասնակցելու իրավունքից, ինչը դեմ է Վրաստանի Սահմանադրությանը։ Զեկույցում նշվում է, որ այդ իրավունքը սահմանափակվել է երեք անգամ։