
«Միացյալ ազգային շարժման» առաջնորդ, ընդդիմության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան հայտարարել է, որ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում հանրահավաք կանցկացնեն։
Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ ընտրությունները երկրում, ըստ էության, չեղյալ են հայտարարվել, և իրենք առաջիկայում հանրությանը կհայտարերեն իրենց ծրագրերի մասին։
«Այսօր երեկոյան ժամը 7-ին սպասում ենք ձեզ Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի մոտ, որպեսզի խոսենք մեր անելիքների մասին, և ոչ ոք չպետք է կարծի, որ կեղծված և բռնի ընտրությունները կայացել են, առավել ևս` Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակով։ Ծեծկռտուքը երեկ ոչ միայն չէր ավարտվել, այլև պատերազմ է սկսվել», — հայտարարել է Մելիան։
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլում «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները հաղթել են բոլոր մունիցիպալիտետներում, բացի Ծալենջիխայից։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր