
«Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմությունը այսօր օրվա առաջին կեսին ակցիաների վերաբերյալ կոնկրետ գործողությունների ծրագրի մասին հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին խորհրդարանի մոտ հավաքված քաղաքացիներին տեղեկացրել է ընդդիմության անդամներից Խատիա Դեկանոիձեն:
Նա հավաքվածներին կոչ է արել ցանկության դեպքում գիշերն անցկացնել վրաններում, որոնք դեկտեմբերի 16-ին տեղադրվել են խորհրդարանի դիմաց, իսկ մնացած աջակիցներին կոչ է արել հետևել այն գործողությունների ծրագրին, որը օրվա առաջին կեսին մամուլի միջոցով կտարածի միավորված ընդդիմությունը: