
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և նշել, որ ԱՄՆ-ի աջակցությունը պայմանավորված է Վրաստանի ազատ քաղաքացիների շարունակական, սկզբունքային, խաղաղ բողոքով, «որին օլիգարխ Իվանիշվիլիի կառավարությունը պատասխանում է բռնությամբ»:
«Մենք՝ արևմտամետ, ժողովրդավարական ընդդիմադիր կուսակցություններս, գնահատում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների անսասան և արդյունավետ ջանքերը Վրաստանի Սահմանադրության, ինքնիշխանության և ազատության, մեր երկրի եվրոպական և եվրատլանտյան ապագայի պաշտպանության գործում»,- հայտարարել են ընդդիմադիրները:
Ընդդիմադիրները, դեմելով «ռուսական ռեժիմին ծառայողներին» նշել են՝ «եթե որոշեն հեռանալ ռուսական ռեժիմից և Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին միանալու պայքարում կանգնեն վրաց ժողովրդի կողքին» հնարավորություն կունենան պաշտպանելու իրենց և իրենց ընտանիքներին՝ միջազգային պատժամիջոցներից:
«Կանգնե՛ք ճշմարտության կողմում: Այս դեպքում մենք պատրաստ ենք գործել մեր հնարավորությունների սահմաններում՝ օգնելու ձեզ և ձեր ընտանիքներին խուսափել պատժամիջոցների ծանր հետևանքներից: Վրաստանը պատկանում է ոչ թե ռուս օլիգարխին, այլ մեզանից յուրաքանչյուրին: Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական ռեժիմին»,- ասված է հայտարարության մեջ։