
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ ընդդիմությունը չկարողացավ հավաքել բավարար ձայն՝ երկրում քաղաքական ճգնաժամ ու անկարգություններ հրահրելու համար։
Ղարիբաշվիլին շնորհավորել է համակիրներին՝ նշելով որ իշխող ուժը ավելի քան 43% ձայն է հավաքել․ «Սա մեծ պատասխանատվություն է։ «Վրացական երազանքը» ևս մեկ անգամ ստացավ հանրության վստահությունը»։
Երկրի վարչապետը վստահեցրել է, որ իշխող ուժի թեկնածուները համոզիչ հաղթանակ են տանելու նաև երկրորդ փուլում, որն անցկացվելու է առնվազն 20 քաղաքում: