Ընդդիմության վարկանիշը «Վրացական երազանք»-ից բարձր է. Edison Research

Լուսանկարը՝ netgazeti.ge-ի

Քննադատողական «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով  ամերկյան Edison Research կազմակերպությունը հանրային կարծիքի հարցում է իրականացրել, թեման՝ նախընտրական կարծիքները: Կազմակերպության տվյալներով, եթե վաղը Վրաստանում կայանային խորհրդարանական ընտրություններ, ապա հարցվածների ընդամենը 33 տոկոսը կքվեարկեր իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին:

Նույն հարցման արդյունքերի համաձայն՝ մնացած ընտրողների ձայները բաշխվել են ի թիվս այլ կուսակցությունների, ավելի քան 60 տոկոսը բաժին է ընկնում արևմտամետ ընդդիմադիր կուսակցություններին: Հետազոտության համաձայն՝ «Վրացական երազանքն» ավելի մեծ աջակցություն ունի 65 տարեկանից բարձր տղամարդկանց և ընտրողների շրջանում։ 18-24 տարեկան կանայք և ընտրողները սատարում են ընդդիմությանը:

Վերջին՝ սեպտեմբերի 17-ից 29-ն ընկած ժամանակահատվածում կատարված հարցման արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ.

  1. «Վրացական երազանք» –  33 տոկոս,
  2. «Միասնություն՝ «Միացյալ ազգային շարժում»/«Ռազմավարություն Աղմաշենեբելի»/«Եվրոպական Վրաստան»» – 19 տոկոս,
  3. «Կոալիցիա փոփոխությունների համար՝ «Ախալի»/«Գիրչի»/«Դրոա»» – 13 տոկոս,
  4. «Ուժեղ Վրաստան՝ «Լելո»,/«Ժողովրդի համար»/Ազատության հրապարակ»/«Քաղաքացիներ»» – 12 տոկոս,
  5. «Գախարիան՝ Վրաստանի համար» – 11 տոկոս,
  6. «Լեյբորիստական ​​կուսակցություն» –  4 տոկոս,
  7. «Գիրչի՝ Իագո Խվիչիա» – 4 տոկոս,
  8. «Հայրենասերների դաշինք»/«Ալտ-ինֆո» – 3 տոկոս,
  9. Այլ կուսակցություններ – 1 տոկոս։

Ընդգծենք նաև, որ Edison Research-ի նախկին՝ հուլիսի 11-24-ն ընկած ժամանակահատվածում կատարած հարցման համաձայն, «Վրացական երազանք»-ի վարկանիշը 32,4 տոկոս էր: Ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Միացյալ ազգային շարժում» և ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցությունների վարկանիշը 17,3 տոկոս էր: Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում կատարած հարցման համաձայն, ընդդիմադիր կուսակցությունների ընդհանուր վարկանիշը, ըստ հարցումների, շատ ավելի բարձր էտ, քան «Վրացական երազանք» կուսակցությանը։

Նոր հարցման շրջանակում հարցվել է Վրաստանում բնակվող 18 և ավելի բարձր տարիքի ընտրելու իրավունք ունեցող 1200 մարդ՝ պատահական ընտրության սկզբունքով, դեմ առ դեմ հարցման մեթոդով։ Սխալների սահմանը +/- 2,8 տոկոս է: