
Դիվանագիտական կորպուսի մասնակցությամբ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպման հերթական փուլն է ընթանում: Հանդիպման գլխավոր թեման շարունակում է մնալ ընտրական համակարգը: Հանդիպումը մեկնարկել է ժամը 10:00-ին «Շերաթոն» հյուրանոցում:
Ընդդիմությունն իշխանությունից կոնկրետ առաջարկներ է սպասում:
Մեծամասնության ներկայացուցիչները հայտարարում են, որ ընտրական համակարգի հետ կապված մի շար տարբերակներ կներկայացնեն: Մեծամասնության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ առաջարկի մասին է խոսքը:
Հիշեցնենք՝ ընդդիմության և իշխող կուսակցության միջև առաջին հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 30-ին, որն ավարտվեց անարդյունք, երկրորդ հանդիպումը՝ դեկտեմբերի 8-ին էր, երրորդը՝ դեկտեմբերի 15-ին: