Վրաստանի ընդդիմությունը փետրվարի 25-ին նախատեսած բողոքի ակցիան չեղարկում է: Այս մասին ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին Վրաստանում Լիտվային խորհրդարանի անդամ Ժիգիմանտիս Պավիլիոնիսի հետ հանդիպումից հետո: Լիտվացի քաղաքական գործիչը վերջին օրերին Վրաստանում զարգացած իրադարձություններից հետո ակտիվ մասնակցություն ունի կողմերի բանակացությունները վերականգնելու գործընթացում:
Համատեղ մամուլի ասուլիսում ընդդիմադիր գործիչ Խատիա Դեկանոիձեն հայտարարելով ակցիայի չեղարկման մասին նշեց, որ չեղաևկումն արվում է միայն այն նրա համար, որ իշխանությունը համապատասխան քայլ անի և ընդդիմության հետ նստի բանակցությունների սեղանի շուրջ:
Վրաստանի ընդդիմության գլխավոր պահանջներն են՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել Նիկա Մելիայի հանդեպ քաղաքական հետապնդումը, անցկացնել ընտրական համակարգի փոփոխություն և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: