
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները մեկնում են Ուկրաինա: Խմբակցության անդամ Թինա Բոկուչավան նշել է, որ «ընդդիմությունը պետք է ստանձնի իշխանության դերը Ուկրաինային աջակցելու հարցում»։ Նրա խոսքով, Կիևում կայանալիք հանդիպումներն ուղղված են լինելու Վրաստան-Ուկրաինա հարաբերությունների խորացմանը։
«Ուկրաինայի և Վրաստանի անվտանգությունը և մեր «Եվրաատլանտյան» ապագան փոխկապակցված են, դա հասկանում են բացարձակապես բոլորը, բացի «Վրացական երազանքից», ուստի այս դեպքում պետք է գործի ընդդիմությունը։ Այդ պատճառով մենք մեկնում ենք Կիև՝ խոսելու, թե ինչպես խորացնել երկուստեք համագործակցությունը», — ասել է Բոկուչավան։