
Խորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը հայտարարել է լիագումար նիստերը բոյկոտելու մասին։ Այսօր մեկնարկել է աշնանային նստաշրջանը, և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանականներին հայտնել է, որ մի քանի նամակ են ստացել բոյկոտի մասին։
Այսօրվա նիստին չեն մասնակցում «Միացյալ ազգային շարժում», «Հանուն ազգային և ժողովրդավարական պետության», «Եվրոօպտիմիստներ», «Ազատություն», «Լելո», «Քաղաքացիներ» և «Բարեփոխումներ» կուսակցությունները։
«Ամենայն հավանականությամբ, գործընկերներն ինչ-որ համաժողովի են օտարերկրացիների հետ և գերադասել են այնտեղ ներկա գտնվել, քան լինել այստեղ և ծառայել վրաց ժողովրդին»,- ասել է Պապուաշվիլին:
Հիշեցնենք, որ այս շաբաթ նախատեսվում է, որ իշխող կուսակցությունը կքննարկի հակաԼԳԲՏ և համաներման օրինագծերը: