Բրիտանական SAVANTA ընկերությունը ԶԼՄ-ների ազատության հիմնադրամի պատվերով վրաստանյան ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության համար հանրային հարցում է անցկացրել:
Ուշագրավ է, որ ընդդիմության ընդհանուր ցուցանիշը գերազանցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին:
Հարցին՝ եթե ընտրությունները լինեին վաղը, ո՞ւմ օգտին կքվեարկեիք, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Վրացական երազանք»/ «Ժողովրդի ուժը» — 35 տոկոս,
- «Կոալիցիա փոփոխությունների համար» — 19 տոկոս,
- «Միասնություն — Ազգային շարժում» — 16 տոկոս,
- «Ուժեղ Վրաստան» — 9 տոկոս,
- «Վրաստանի համար» — 8 տոկոս,
- «Գիրչի» — 3 տոկոս,
- «Վրաստանի հայրենասերների դաշինք» — 3 տոկոս,
- «Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն» — 2 տոկոս,
- այլ — 5 տոկոս:
Հարցումն անցկացվել է դեմ առ դեմ հարցազրույցի մեթոդով Վրաստանի ողջ տարածքում, բացառությամբ օկուպացված տարածքների։ Պատահական ընտրության սկզբունքով հարցազրույց է անցկացվել ընտրելու իրավունք ունեցող (18 տարեկան և բարձր) 1 520 անձի հետ: Հարցման սխալի սահմանը + -2,51 տոկոս է, 95 հավաստիությամբ:
Հարցումն իրականացվել է 2024 թվականի հոկտեմբերի 11-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում:
SAVANTA-ն համաշխարհային ընկերություն է, որի հետազոտություններն ամբողջ աշխարհում պատվիրում են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են CNN-ը և BBC-ն, ինչպես նաև բրիտանական կառավարությունը։