Թբիլիսիում, Պետական անվտանգության ծառայության շենքի դիմաց, ընդդիմության իրականացրած ցույցի ժամանակ մի քանի մարդ է բերման ենթարկվել։
Բերման ենթարկվածների թվում է, հավանաբար, Բադրի Շուբլաձեն, ով մինչև ձերբակալությունը դիմել է ոստիկանությանը և կոչ արել չհնազանդվել պաշտոնական հրահանգներին։
Շուբլաձեի հետ բերման են ենթարկվել ևս մի քանի անձ, այդ թվում՝ մեկը, ով գունավոր ծուխ էր արձակում։
Նշենք, որ այսօր Թբիլիսիում ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի մի քանի վայրերում, այդ թվում՝ Պետական անվտանգության ծառայության, Արդարադատության նախարարության, Թբիլիսիի քաղաքային դատարանի և առողջապահության նախարարության շենքերի դիմաց։
Այժմ Պետական անվտանգության ծառայության շենքի մոտ տասնյակ ոստիկաններ են հավաքված։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր