Վրաստանի երրորդ նախագահ, կալանավորված ու հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ցույցին մասնակցած Գիորգի Բալխամիշվին ծեծի է ենթարկվել։ Նա նշում է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ նոյեմբերի 3-ի ցույցից վերադառնալիս է եղել։
«Հանրահավաքից դուրս գալուց հետո երեք հոգի ինձ վրա հարձակվոցին, որից հետո ես ֆիզիկական բռնության ենթարկվեցի։ Նրանց դուր չի եկել Facebook-ում իմ ակտիվությունը և այդ պատճառով ֆիզիկական հաշվեհարդար են տեսել»- լրագրողներին ասել է Գիորգի Բալխամիշվիլին:
Տուժածին առաջին օգնություն է ցուցաբերել շտապօգնությունը, այնուհետև նա մինչեւ ուշ գիշեր գտնվել է ոստիկանական բաժանմունքում:
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները բռնության մեղադրանքով ձերբակալել են 2 անձի՝ 2000 թվականին ծնված, նախկինում դատված Է.Ա.-ին և 2001 թվականին ծնված Ռ.Ճ.-ին։ Բռնության փաստը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով։
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր