«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ, իշխող «Վրացական երազանք»-ի համար ընդդիմության բողոքն անսպասելի չէր։
Հեռուստաընկերությունը միևնույն ժամանակ նշում է, որ իշխող ուժի առաջնորդների համար անհասկանալի է, թե ընդդիմությունն ինչու չի ընդունում ընտրությունների արդյունքները: Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները կարծում են, որ քվեարկության գործընթացն իրականացվել է օրենքի սահմաններում, գրում է ընդդիմադիր լրատվամիջոցը։
«Սպասվում էր, որ ընդդիմությունը կամ պետք է արժանապատվորեն ընդուներ պարտությունը, սխալները վերլուծեր և երկրի մասին մտածեր, կամ աներ նման հայտարարություններ՝ ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելը և այլն: Կարծում եմ՝ նրանք այս երկրորդ ճանապարհը ընտրելով ևս մեկ մեծ սխալ թույլ տվեցին»,- հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Գիա Վոլսկին:
Խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիին ևս անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, ասել է․ «Վրաստանում յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը պաշտպանվում է։ Պարտված քաղաքական ուժը, անշուշտ, կարող է խաղաղ, օրենքի սահմաններում ակցիաներ անցկացնել որքան կամենա, սակայն անընդունելի է անկարգություններ հրահրելը: Պետությունը դա թույլ չի տա»։