Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդներ Զուրաբ Ջափարիձեն և Նիկա Մոսիաշվիլին մարտի 7-8-ի գործողությունների առնչությամբ տուգանվել են՝ յուրաքանչյուրը 2 500-ական լարիով։
Նշենք, որ Ջափարիձեն և Մոսիաշվիլին ձերբակալվել էին մարտի 7-ի ցույցի ժամանակ և ազատ արձակվել ձերբակալությումից 48 ժամ վարչական կալանքից հետո։
«Գիրչի»-ի տեղեկություններով, Ջափարիձեին ու Մոսիաշվիլիին մահակներով ծեծի էին ենթարկել ու ոտքերով հարվածել։
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին ասել էր, որ հանրահավաքի ժամանակ ձերբակալվածներից ամենածանր վնասվածքներն ստացել է Ջափարիձեն:
Ավելի ուշ հրապարակվել էին նաև Ջափարիձեի և Մոսիաշվիլիի ձերբակալության կադրերը, որտեղ երևում էր, որ ոստիկանները ձերբակալության ժամանակ տարածքից բռնի կերպով դուրս են բերում Ջափարիձեին և Մոսիաշվիլիին:
Մարտի 7-8-ը իշխանությունները խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ կիրառել են ֆիզիկական ուժ, պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ։