Վրաստանի ընդդիմադիր որոշ կուսակցություններ արդեն ստորագրել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջարկած «Վրացական խարտիա»-ն։
Ընդդիմության ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 3-ի առավոտից այցելում են նախագահական նստավայր` ստորագրելու «Վրացական խարտիա»-ն։ Արդեն ստորագրել են հետևյալ կուսակցությունները.
- «Լելո»,
- «Ախալի»,
- «Գիրչի- առավել ազատություն»,
- «Դրոա»,
- «Եվրոպական Վրաստան»,
- «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»,
- «Քաղաքացիներ»,
- «Արդարության համար»,
- «Շարժում ժողովրդի համար»,
- «Կանաչների շարժում»,
- «Ազատություն- Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը»,
- «Եվրոպական դեմոկրատներ».
- «Օրենք և իրավունք»:
Հայտնի է նաև, որ «Վրացական խարտիա»-ն կստորագրի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը»: Այդ մասին հայտարարել է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Վրացական խարտիա»-ն չեն ստորագրի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը և «Գիրչի» կուսակցությունը:
Ի դեպ, մայիսի 26-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրությանը ներկայացրեց ծրագիրը, որը ներառում է այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկեն փաստաթուղթը ստորագրողներն ընտրություններում հաղթելուց հետո։ Նախագահի խոսքով, «Վրացական խարտիա»-ում նշված քայլերն անհրաժեշտ են ոչ միայն Վրաստանի եվրաինտեգրման, այլև ժողովրդավարական և արդար պետության կայացման համար։