Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները հայց են ներկայացնելու Սահմանադրական դատարան իշխող մեծամասնության նախաձեռնությամբ խորհրդարանի ընդունած «գործակալների մասին» օրենքի դեմ։
Խորհրդարանական ընդդիմության անդամներն այս պահին խորհրդարանում ստորագրում են սահմանադրական հայցը։ Ըստ առկա տեղեկությունների՝ հայցը ստորագրելու են խորհրդարանի 32 ընդդիմադիր պատգամավորներ։
Ընդդիմությունը Սահմանադրական դատարանից պահանջում է հաստատել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի Սահմանադրության 22-րդ և 78-րդ հոդվածներին չհամապատասխանելու փաստը և չեղարկել նշված օրենքը։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և հասարակական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները նույնպես Սահմանադրական դատարան են դիմել նույն խնդրով։