Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամ Անի Ծիթլիձեն 12-րդ օրը դադարեցրել է հացադուլը:
Նշենք, որ Ծիթլիձեն հացադուլ էր սկսել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու պահանջով։
Ի դեպ, բժիշկ Թամար Սվանիձեն դեկտեմբերի 26-ին հայտնել էր, որ Ծիթլիձեի ինքնազգացողությունը վատացել է։
«Իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Ի հայտ են եկել թունավորման նշաններ: Սաստկանում են գլխապտույտը, սրտխառնոցը, թուլությունը, հոգնածությունը, քնկոտությունը, աչքերն այտուցված են, լեզուն՝ չոր… Հացադուլի ընթացքը շատ ծանր է զարգանում, և մեր խորհուրդն է՝ դադարեցնել հացադուլը»,- ասել էր Սվանիձեն:
562 կին դիմել է նախագահին՝ Սաակաշվիլիին ներում շնորհելու խնդրանքով