«Միացյալ ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան» և «Գախարիան Վրաստանի համար» ուժերը պահանջում են ազատ արձակել հունվարի 11-12-ը Բաթումիում և Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված կուսակցականներին։
«Միացյալ ազգային շարժման» անդամ Սոփո Ջափարիձեի խոսքով՝ երեկ Թբիլիսիում բերման ենթարկված քաղաքացիներն օրենքի ոչ մի խախտում չեն կատարել։
Հիշեցնենք, որ ձերբակալվածների թվում են «Միացյալ ազգային շարժում» երիտասարդական կազմակերպության անդամներ Տիտե Գեդենիձեն, Շակո Մաղրաձեն և Բեկա Պապաշվիլին։
«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Իրակլի Կուպրաձեի խոսքով, հունվարի 12-ին Բաթումիում ձերբակալվածների թվում են իրենց կոալիցիայի անդամներ Վաժա Դարչիան և Լուկա Նացվլիշվիլին։
Ընդդիմադիր քաղաքական գործիչը նաև պնդում է, որ ճգնաժամից դուրս գալու միակ ելքը նոր ընտրություններն են և քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը։
Ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր առաջնորդների և ակցիայի մասնակիցների