![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2024/10/evrop.png.jpg)
2024 թվականի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած երեք ընդդիմադիր ուժերը («Կոալիցիա փոփոխությունների համար», «Միասնություն-ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան») դիմել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահին և խորհրդարանականներին:
Ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են չհաստատել ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության լիազորությունները։
«Ընտրակեղծիքների արդյունքում ձևավորված «Խորհրդարանը» և նրա կողմից ընտրված «Նախագահը» զուրկ են լեգիտիմությունից։ Պատվիրակությունը, որը «Վրացական երազանքը» կարող է ներկայացնել վեհաժողովին, բաղկացած է միայն ինքնահռչակ ռեժիմի ներկայացուցիչներից»,- ասված է հայտարարության մեջ։