
Ընդդիմադիր կին քաղաքական գործիչները դիմում են Գլխավոր դատախազություն՝ «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի ղեկավար Մզիա Ամագլոբելիի նկատմամբ խափանման միջոցը չեղարկելու պահանջով։
Ընդդիմության առաջնորդներ Թամար Կորձայան, Սալոմե Սամադաշվիլին և Թեոնա Աքուբարդիան այս հարցի շուրջ ճեպազրույց են անցկացրել կառավարության շենքի մոտ։
«Մզիա Ամաղլոբելին արդեն 12-րդ օրն է հացադուլի մեջ է, և սա նրա առողջության համար արդեն մտահոգիչ շրջան է։ Մենք՝ կին քաղաքական գործիչներս, պահանջում ենք, որ գլխավոր դատախազությունը միջամտի դատարանին և չեղարկի խափանման միջոցը»,- ճեպազրույցում ասել է Թամար Կորձայան։
Թեոնա Աքուբարդիայի խոսքով՝ իրենք նամակ են պատրաստել, որը նախատեսում են ուղարկել միջազգային հանրությանը, բոլոր այն կազմակերպություններին, որոնք աշխատում են ԶԼՄ-ների ազատության և լրագրողների իրավունքների վրա։
Հիշեցնենք․ օրեր առաջ «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադիր ղեկավարը դատապարտվեց երկու ամսվա ազատազրկման: