Ընդդիմադիր ՀԸ-ի լրագրողներին բռնության են ենթարկել

Վրաստանի Լանչխութիի մունիցիպալիտետի Սուփսա գյուղում ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության (ՀԸ) լրագրող Լադո Մենաբդեն ու օպերատոր Մանուչար Մժավանաձեն հարձակման են ենթարկվել։

Ըստ ՀԸ-ի՝ Մենաբդեին անհրաժեշտ է եղել բժիշկների օգնությունը։ Մենաբդեի խոսքով, հարձակմանը մասնակցել է չորս մարդ։

Հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 154 հոդվածի առաջին մասով (լրագրողի մասնագիտական ​​գործունեությանը ապօրինի խոչընդոտելը)։ Լրագրողները հարացաքննվել են:

«Մթավարի արխին» բոլոր պատկան մարմիններին կոչ է անում անհապաղ հետաքննել Գուրիայի մասնաճյուղի լրագրողների վրա հարձակման փաստը և պատասխանատվության ենթարկել մեղավորներից յուրաքանչյուրին։ Հեռուստաալիքի տվյալներով, հարձակման պահին Մենաբդեն ու Մժավանաձեն մասնագիտական գործունեությամբ են զբաղվելիս եղել: