Վրաստանի դատախազության տվյալներով՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Դավիթ Բերձենիշվիլիի նկատմամբ հետապնդման համար։
Նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կողմից իրականացված քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի հունիսի 6-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում մեղադրյալը Բերձենիշվիլիին հետապնդել է քաղաքական գործունեության համար։
Դատախազության տվյալներով՝ իրավապահները մեղադրյալին ձերբակալել են նույն օրը։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, որը ենթադրում է անձի հետապնդում քաղաքական գործունեության համար, բռնության գործադրում:
Քրեական գործով ՆԳՆ-ում շարունակվում է քննությունը՝ լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու համար։
Նշենք, որ հունիսի 6-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հարձակման են ենթարկվել ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության առաջնորդներ Խաթունա Սամնիձեն և Դավիթ Բերձենիշվիլին։
Կարդացեք նաև՝
Ընդդիմադիր Բերձենիշվիլին կոչ է անում խորհրդարանում բանավեճեր անցկացնել