![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/01/image-2.jpeg)
Փաստերի ստուգման եվրոպական ստանդարտների ցանցը (EFCSN) արձագանքել է Meta Platforms-ի «Փաստերի ստուգման» (Fact Checking) գործառույթը դադարեցնելու մասին որոշմանը: EFCSN-ն հայտարարությունում հիասթափություն է հայտնել այդ կապակցությամբ:
Այդ մասին հայտարարություն է տարածել Factcheck.ge վրաստանյան «Փաստերի ստուգման» հարթակը, որը լիցենզավորված է EFCSN-ի կողմից:
EFCSN-ն դատապարտում է հայտարարությունները, որոնք փաստերի ստուգումը կապում են գրաքննության հետ:
«Սա ավելի շատ նման է քաղաքական դրդապատճառներով քայլի՝ արված Դոնալդ Թրամփի վարչակազմի Սպիտակ տուն վերադարձի համատեքստում, քան ապացույցների վրա հիմնված որոշման», — ասել է EFCSN-ի նախագահ Կլարա Քրուզը:
EFCSN-ը կոչ է անում ԵՄ-ին ամուր կանգնել նման քաղաքական ճնշման դեմ, չխոչընդոտել իր ջանքերին՝ պայքարելու առցանց հարթակներում ապատեղեկատվության և դրա տարածման դեմ:
Նշենք, որ ծրագրի ավարտն արդարացնելու համար Ցուկերբերգն ասել է. «Փաստերը ստուգողները քաղաքականապես չափազանց կողմնակալ էին, ավելի շատ ոչնչացրեցին ժողովրդի վստահությունը, քան ստեղծեցին»: