«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հրապարակել է Edison Research-ի նոր հետազոտության արդյունքները, որը 1038 քաղաքացու շրջանում նոյեմբերի 12-ից 18-ն անցկացվել է Վրաստանի ողջ տարածքում:
Հարցին, թե ում օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, պատասխանները հետևյալն են՝
Գրիգոլ Վաշաձե՝ 37 տոկոս
Սալոմե Զուրաբիշվիլի՝ 35 տոկոս
Հետազոտության համաձայն, այսպես կոչված ալոկացիայի (այս ցուցանիշների մեջ են մտնում նաև այն մարդիկ, որոնք չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին) հետևյալ թվերն են հրապարակվել․
Գրիգոլ Վաշաձե՝ 45 տոկոս
Սալոմե Զուրաբիշվիլի՝ 42 տոկոս
«Ռուսթավի 2»-ը ներկայացրել է նաև այն տարբերակը, որտեղ դեռ չորոշված կամ հարցին չպատասխանած տվյալները հեռացված են: Այդ դեպքում Գրիգոլ Վաշաձեին աջակցում է 52 տոկոսը, իսկ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ 48 տոկոսը:
Ընտրանքի սահմանային սխալը կազմել է 2%, վստահելիության միջակայքը՝ 95 տոկոս:
Նկատենք, որ «Ռուսթավի 2» համարվում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շահերը ներկայացնող լրատվամիջոց։