
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում սկսել է գործել ևս մեկ եվրոպական ավիաընկերություն, հայտարարել է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան։
Ասոցիացիայի հաղորդմամբ՝ Lufthansa գլոբալ ավիացիոն խմբի մաս կազմող Edelweiss-ը Ցյուրիխից Թբիլիսի ուղիղ չվերթ է իրականացրել՝ տեղափոխելով 151 ուղևորի։
«Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան հաջողությամբ ավարտել է ինտենսիվ բանակցություններն ավիաընկերության հետ: Edelweiss-ը շաբաթական երկու անգամ Ցյուրիխ-Թբիլիսի-Ցյուրիխ երթուղով ուղիղ կանոնավոր չվերթեր կիրականացնի A320 ինքնաթիռներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավիաընկերության կայքում ներկայացված տեղեկության համաձայն՝ միակողմանի տոմսի արժեքը սկսվում է 307 (939.42 լարի) եվրոյից և հասնում 406 (1242.36 լարի) եվրոյի։ Տոմսերը կարելի է ձեռք բերել երկու ավիաընկերությունների՝ Edelweiss և Swiss International Airlines կայքերից: