Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նորանշանակ նախագահ Օդիլ Ռենո–Բասոն սեպտեմբերի 12-16-ը կայցելի Կովկաս, որի ընթացքում գործնական այցեր կունենա դեպի Վրաստան, Հայաստան ու Ադրբեջան։
Նշենք, որ 2020 թվականին բանկի ղեկավար նշանակվելուց հետո սա Ռենո–Բասոյի առաջին գործնական այցն է Կովկաս։
«Ես անհամբերությամբ սպասում եմ Կովկաս այցելելուն, որտեղ EBRD-ն գերազանց արդյունքների է հասել վերջին 30 տարիների ընթացքում», — ասել է Ռենո–Բասոն։
Այցի շրջանակներում Վերակառուցման և զարգացման բանկի նախագահը կհանդիպի կառավարության անդամների, քաղաքական առաջնորդների, դիվանագետների, բիզնեսի և բանկային ու ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ։