
Գիորգի Աթաբեգաշվիլին կգլխավորի ձյուդոյի ֆեդերացիան:
Այսօր Թբիլիսիի Բիլթմոր հյուրանոցում տեղի է ունեցել ձյուդոյի ֆեդերացիայի ղեկավարության արտահերթ համագումարը, որի ժամանակ 46 պատվիրակներից ներկա է եղել 41-ը, նրանցից 40-ը կողմ է քվեարկել Աթաբեգաշվիլիի թեկնածությանը:
Գիորգի Աթաբեգաշվիլին միակ թեկնածուն էր։ Նա մինչ այս զբաղեցրել է ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ֆեդերացիայի նախկին նախագահ Դավիթ Քևխիշվիլին քվեարկությունից մի քանի րոպե առաջ հանել էր իր թեկնածությունը:
Ավելի վաղ ձյուդոյի աշխարհի չեմպիոնները բոյկոտել էին ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: