
Հատուկ հանձնաժողով կստեղծվի, որը կուսումնասիրի առատ ձյան հետևանքով բնակչությանը հասցված վնասը։ Համապատասխան որոշումը կայացրել է «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ըստ հաղորդագրության` հանձնաժողովը կուսումնասիրի առատ ձյան պատճառած վնասները, որից հետո համապատասխան որոշումներ կկայացվեն։
«Պետությունը կվերականգնի առատ ձյան հետևանքով վնասված տները, իսկ այն քաղաքացիները, որոնց տները հնարավոր չէ վերանորոգել, բնակարաններով կապահովվեն:
Անհապաղ կսկսվեն վնասված տանիքների վերանորոգման աշխատանքները և կավարտվեն կարճ ժամանակում»,- ասված է հաղորդագրության մեջ։