
Վրաստանում այսօր տեղացած ձյան պատճառով Օզուրգեթի-Շեմոքմեդի-Բժուժհեսի-Գոմիսմթա ներքին նշանակության ավտոճանապարհին արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։ Ավտոճանապարհի 1-12 կմ հատվածում ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Բացի այդ, ձյան առատ տեղումների պատճառով Չոխատաուրի-Բախմարո ներպետական նշանակության ավտոճանապարհի 34-53 կմ հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը, ավտոմեքենաների տեղաշարժն ազատ է ավտոճանապարհի 1-33 հատվածում, տեղեկացնում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։