
Ակտիվ ձյան պատճառով բարձր լեռնային Աջարիայում դասապրոցեսը դադարեցվել է՝ հաղորդում է «Աջարական հեռուստաընկերությունը»։
Ուսումնական գործընթացը դադարեցվել է 17 դպրոցում։ Աջարիայի ինքնավար հանրապետության կրթության նախարարությունից ասել են, որ որոշումն ընդունել են այսօր, քանի որ առատ տեղումներով պայմանավորված՝ բացակայությունների մեծ թիվ է գրանցվել։ Ներկայումս Խուլո շրջանային կենտրոնում ձյան շերտի հաստությունը հասնում է 1 մետրի, Կեդայի շրջանում՝ տեղ-տեղ 80 սմ-ի։ Չեն գործում նաև Վաիո, Մերիսի Օկթոմբերի գյուղերի մանկապարտեզները։