
Գուդաուրիում` Լարս տանող ճանապարհի Ստեփանծմինդա—Կոբի ճանապարհահատվածում ձնահոսքի պատճառով մեքենա է ընկել ձորը:
Արտակարգ Իրավիճակների կառավարման ծառայությունից «Ալիք մեդիային» տեղեկացրին, որ մեքենայում 3 մարդ է եղել: «Նրանցից մեկին անգիտակից ենք գտել, մյուսին՝ վիրավորված, ցավոք, մյուսին՝ մահացած»,- փոխանցեցին ԱԻ կառավարման ծառայությունից։
Գերատեսչության տեղեկատվությամբ, դեռևս պարզ չէ, թե որ երկրի քաղաքացիներ են եղել մեքենայում: