
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Վրաստանի Թերջոլայի մունիցիպալիտետի քաղաքապետ Լաշա Գոգիաշվիլին:
Ըստ առկա տեղեկությունների՝ Գոգիաշվիլին մոտոցիկլետ վարելիս բախվել է բեռնատարին, լուրջ վնասվածքներ ստացել և հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո մահացել է։
Դեպքը տեղի է ունեցել Թերջոլայի Սեփարեթի գյուղի տարածքում։ Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ 42-ամյա Գոգոիաշվիլին 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում երկրորդ անգամ է ընտրվել Թերջոլայի քաղաքապետի պաշտոնում։ Նա պաշտոնավարման առաջին ժամկետում ստիպված է եղել մնալ այս պաշտոնում ընդամենը 1 տարի, քանի որ 2020 թվականի հոկտեմբերին վերջինս քաղաքապետ է դարձել արտահերթ ընտրությունների արդյունքում։