Վրաստանի Գուրիայի շրջանի Գոմիսթմա (Գոմի լեռ) հանգստավայրում տղամարդ է սառցահարվել ու մահացել:
Մի քանի երիտասարդներ տեղում օգնություն են խնդրել: Ըստ լրատվամիջոցների տեղեկատվության` ընկերները բարձրացել էին լեռներ` որսի: Ըստ նախնական տեղեկության` 2 մարդ ծանր վիճակում է: Տեղում 10 հոգուց բաղկացած փրկարարական խումբ է աշխատում:
Գոմի լեռը հայտնի է որպես ամպերի ու մառախուղի վայր, ծովի մակարդակից բարձր է 2100-2755 մետր: Այն զբոսաշրջիկների սիրելի վայրերից է: Տարեցտարի աճում է այստեղ հանգստանալ ցանկացողների թիվը, սակայն տեղանքը ենթակառուցվածքների բարելավման կարիք ունի: