
Խուլոյի մունիցիպալիտետի Ղուրտա գյուղում ծառահատման ժամանակ 42 տարեկան տղամարդ է մահացել:
Շտապօգնությունից հայտնել են, որ տղամարդուն տեղում արդեն մահացած են հայտնաբերել։ Ըստ առկա տեղեկությունների, ծառը ընկել է տղամարդու վրա, վերջինս տեղում մահացել է:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը գործով դեռ հետաքննություն չի սկսել։