
Իրավապահները ձերբակալել են «Եվրոպական Վրաստան» կուսակցության մամուլի քարտուղարության աշխատակից Թոռնիկե Դիասամիձեին։
Նա մեղադրվում է մանր խուլիգանության մեջ՝ մասնավորապես Մցխեթայում գտնվող՝ մեծամասնական պատգամավոր Դմիտրի Խունդաձեի բյուրոյի շենքին կպչուն պաստառներ փակցնելու մեջ։ Ոստիկանությունը կոչ է արել նրան՝ դադարեցնել գործողությունները։
Ակտիվիստները ցանկացել են կողպեքներ տեղադրել շենքի դռանը, սակայն իրավապահները միջամտել են։ Կողմերի միջև մի քանի անգամ բախում է եղել։ Ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց Իվանիշվիլիի և Սաակաշվիլիի ստրուկներ է անվանել։