Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքի Բոլնիսիի շրջանի բաժնի աշխատակիցները ձերբակալել են մի քաղաքացու, որը մեծ քանակությամբ պլաստիկ շշեր էր նետել մունիցիպալիտետում գտնվող Քցիա գետը:
Ըստ ՆԳՆ-ի՝ օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումների արդյունքում ջրի աղտոտման մեղադրանքով ձերբակալվել է 2001 թվականին ծնված Ռ.Շ-ն: Հանցանքը ենթադրում է ազատազրկում՝ մինչև մեկ տարի ժամկետով:
Ջրի աղտոտման փաստով հետաքննություն էր սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով:
Հիշեցնենք, որ երեկ սոցիալական ցանցերի վրաստանյան տիրույթում ակտիվորեն տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքացիները մեքենայից մեծ քանակությամբ պլաստիկ դատարկ շշեր հանում ու լցնում գետը:
Գետը պլաստիկե տարաներով աղտոտելու համար քրեական գործ է հարուցվել