Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրության` «Ֆորմուլա» հեռուստաընկերության (ՀԸ) համահիմնադիր, հեռուստահաղորդավար Միշա Մշվիլդաձեի վրա հարձակման համար մեղադրվողը ձերբակալվել է։
ՆԳՆ-ից հայտնել են, որ ձերբակալվածը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածը խախտելու մեջ։
Նախարարությունը չի նշում ձերբակալվածի անունը, սակայն, ըստ առկա տեղեկությունների՝ ձերբակալվել է Նիկոլոզ Գուգեշաշվիլին. վերջինս ֆեյսբուքյան իր գրառմամբ հաստատել էր, որ ինքն է հարձակվել Մշվիլդաձեի վրա:
Հիշեցնենք. հունիսի 27-ին տեղեկություն էր տարածվել, որ անհայտ անձը հարձակվել է Մշվիլդաձեի վրա և ֆիզիկական բռնության ենթարկել նրան։