Ձերբակալվածները վկայում են ոստիկանների վատ վերաբերմունքի մասին. օմբուդսմեն

Հանրային պաշտպանի տարածած տեղեկատվության համաձայն՝ հունվարի 12-13-ը Հանրային պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Թբիլիսի, Օզուրգեթի, Լանչխութի և Փոթի քաղաքներում բերման ենթարկված 16 քաղաքացիների։ Նրանցից չորսը պատմել են ոստիկանների կողմից թույլատրելի չափից ավելի ուժի կիրառման և վատ վերաբերմունքի մասին։

«Յուրաքանչյուր դեպքի առնչությամբ Հանրային պաշտպանի գրասենյակը հարցը փոխանցել է Հատուկ քննչական ծառայություն՝ հետագա իրավական արձագանքի համար։ Հանրային պաշտպանը կհետևի քննությանը.

Բազմաթիվ կալանավորներ նշում են, որ իրենց ձերբակալել են անհիմն, և որ օրենքով երաշխավորված իրենց իրավունքները չեն բացատրվել։ Նրանք նաև մատնանշում են ոստիկանների կողմից հնչած վիրավորանքների մասին։ Ձերբակալվածներից մեկը հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի իր անհիմն կալանքի դեմ»,- ասված է Հանրային պաշտպանի հաղորդագրությունում։

Հաղորդագրության համաձայն` գիշերվա ընթացքում միջադեպ է տեղի ունեցել. հանրային պաշտպանի ներկայացուցչին թույլ չեն տվել մտնել ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) շենքերից մեկը և այցելել բերման ենթարկվածներին։

Հանրային պաշտպանի գրասենյակը կոչ է արել ՆԳՆ-ին` ապահովել հանրային պաշտպանի ներկայացուցիչների անխոչընդոտ հանդիպումները կալանավորների հետ։