Մայիսի 1-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դիմաց Լազարե Գրիգորիադիսի դատավարությանը զուգահեռ տեղի կունենա հանրահավաք։
Ըստ բողոքի ակցիայի կազմակերպիչների՝ մարտի 7-9-ի արդար, երիտասարդության բողոքի ակցիան փրկեց Վրաստանի պատմությունը ճակատագրական սխալից, սակայն իշխանությունն ընտրեց բողոքի ակցիայի մասնակիցներին պատժելու ճանապարհը․
«21-ամյա Լազարե Գրիգորիադիսը դարձել է ռուսական օրենքի դեմ պայքարի ու բողոքի խորհրդանիշ։ Լազարեն ներկայումս բանտում է երկրի հանդեպ իր սիրո համար և նրան սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում: Նրա հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 1-ին, ժամը 17:00-ին։
Այսօր մենք՝ իշխանության հակասահմանադրական քայլին տեղյակ և դրան դիմադրող քաղաքացիներս, մեզ պարտքն ենք համարում պայքարել մինչև վերջ՝ ազատասեր Լազարեին բանտից ազատելու համար»,- հայտարարել են հանրահավաքի կազմակերպիչները։
Հիշեցնենք, որ 21-ամյա Լազարե Գրիգորիադիսին ոստիկանությունը ձերբակալել է մարտի 29-ի գիշերը։ Նա մեղադրվում է «ռուսական օրենքի» դեմ ցույցերի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, ՆԳՆ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու մեջ։
Ձերբակալվածին սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։ Մարտի 31-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը։