Ձերբակալված 8 ցուցարարի գործը մտել է ապացույցների փորձաքննության փուլ

Երեկ տեղի է ունեցել ցույցերի ընթացքում ձերբակալված 8 քաղբանտարկյալների դատավարությունը։ Սկսվել է ապացույցների փորձաքննության փուլը։

8 մեղադրյալներից երեքը՝ Զվիադ Ցեցխլաձեն, Վեփխիա Կասրաձեն և Վասիլ Կաձելաշվիլին, մեղադրվում են խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու համար։ Նրանց սպառնում է 6-ից 9 տարվա ազատազրկում։

Հինգը՝ Գիորգի Գորգաձեն, Իրակլի Միմինոշվիլին, Ինսաֆ Ալիևը, Թոռնիկե Գոշաձեն և Նիկոլոզ Ջավախիշվիլին, մեղադրվում են խմբակային բռնություններին մասնակցելու համար։ Նրանց սպառնում է 4-ից 6 տարվա ազատազրկում։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 2-ին, ժամը 11.00-ին։