Բրիտանական Survation կազմակերպությունը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով հարցում է անցկացրել, որի արդյունքներն արդեն հասանելի են: Հարցման արդյունքներն արտահայտում են քաղաքական կուսակցությունների վարկանիշը:
«Եթե այսօր լինեն խորհրդարանական ընտրությունները, ո՞ւմ օգտին կքվեարկեք» հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Վրացական երազանք» — 55%
«Միացյալ ազգային շարժում»- 22 %
«Գիորգի Վաշաձե՝ Ռազմավարություն Շինարար» — 5%
«Լելո» — 4%
«Եվրոպական Վրաստան» — 4%
«Հայրենասերների դաշինք» — 3%
«Գիրչի» — 2%
«Լեյբորիստական կուսակցություն» -2%
Այլ կուսակցությունների օգտին 3%
Հարցին՝ «Արդյո՞ք վստահ եք, որ ձեր ընտրած կուսակցության օգտին եք քվեարկելու», դրական պատասխան է տվել 70 տոկոսը, շատ թե քիչ վստահ է 24 տոկոսը, 3 տոկոսը հայտարարել է, որ այդքան էլ վստահ չէ, 3 տոկոսն ընդհանրապես վստահ չէ:
«Ռուսթավի 2»-ի խոսքով՝ բրիտանական հետազոտական «Survation» կազմակերպությունը 1 210 քաղաքացի է հարցաքննել:
Դաշտային աշխատանքներն իրականացվել է հոկտեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում: