Վրաստանում անցկացվող նախագահական ընտրություններին արդեն հասցրել է մասնակցել ներկայիս նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ով նշել է, թե քվեարկել է այն թեկնածուի օգտին, որը կլինի բոլորի նախագահը։ Այս մասին Մարգվելաշվիլին հայտնել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Քվեարկել եմ նախագահի այն թեկնածուի համար, որը չի վախենա լինել բոլորի նախագահը, Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը, զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Հրամանատար, որը հպարտ կլինի գլխավորել այս հերոսական ժողովրդին ու մեր զինված ուժերը», — ասել է Մարգվելաշվիլին: