Թբիլիսիում դյուրավառ նյութերի և օգտագործված անվադողերի առևտուրը կարգելվի: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետարանը պատրաստել է օրենքի նախագիծ:
«Օրինագիծը պատրաստվել և ընդունվել է: Քաղաքային խորհրդից պահանջվում է որոշել այն վայրերը, որտեղ վաճառքը թույլատրելի կլինի, և որտեղ՝ անթույլատրելի: Օրենքի այս հատվածը նույնպես պատրաստման փուլում է և առաջիկայում կներկայացվի քաղաքային խորհրդին», — ասել է մայրաքաղաքի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն:
Հարցին, թե արդյո՞ք արգելքը տարածվում է Էլիավայի շուկայի վրա, Խմալաձեն ասել է, որ նրանք մեկ-երկու շաբաթվա ընթացքում հանդես կգան հայտարարությամբ՝ տոնավաճառների վերաբերյալ և կհրապարակեն իրենց դիրքորոշումը:
«Ինչ վերաբերում է դյուրավառ և էկոլոգիապես աղտոտող տնտեսական գործունեությանը, ապա այս հարցը վերաբերում է ոչ միայն Էլիավայի շուկային, այլև բոլոր այն վայրերին, որտեղ այդպիսի ապրանքների վաճառք կա», — ասել է Խմալաձեն: