
UFC-ի վրացի չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին գերթեթև քաշային կարգում UFC-ի տիտղոսը կպաշտպանի Շոն Օմալիի դեմ հունիսի 7-ին:
Ըստ տեղեկություների՝ մենամարտը նախատեսված է UFC 316-ում, որը կկայանա ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքում։
Դվալիշվիլին չեմպիոնական գոտին նվաճել է 2024 թվականի սեպտեմբերի 14-ին` հաղթելով Շոն Օմալիին։ Դրանից հետո Դվալիշվիլին պաշտպանել է իր գոտին Ռուսաստանը ներկայացնող դաղստանցի Ումար Նուրմագոմեդովի դեմ պայքարում։