Մցխեթա-Մթիանեթի շրջանի Դուշեթիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևների, ճանապարհի երթևեկության սահմանափակման պատճառով Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը սկսել է քաղաքացիների տարհանումը։
Տեղեկության համաձայն՝ տարհանումն իրականցվում է սահմանային ոստիկանության ուղղաթիռներով։
Ըստ տեղեկության՝ տարհանում են իրականացվում Կորշա, Ռոշկա, Բարիսախո և Չարգլի գյուղերից։
Այս շրջաններում գտնվող քաղաքացիներին անվտանգ տարածք տարհանելու նպատակով գործընթացին անմիջապես ներգրավել են հրշեջ-փրկարարական վարչության աշխատակիցները, իսկ այսօր առավոտյան փրկարարական աշխատանքներին ներգրավվել են սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներ։
Կարդացեք նաև՝
Վրաստանը, Հայաստանը Ռուսաստանին կապող Կազբեգի մաքսակետն անորոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքը