«Դուրս արի՛». անհնազանդության ցույցեր Թբիլիսիում

Լուսանկարը՝ radiotavisupleba.ge-ից

Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի որոշման պատճառով արդեն 16-րդ օրն է՝ մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներում բողոքի ցույցեր են: Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում ժամը 13:00-ից գրեթե մեկ ժամով ճանապարհներ են փակվել՝ «Վրացական երազանք»-ի կառավարության հրաժարականի և նոր ընտրությունների անցկացման պահանջով։

Անհնազանդության ցույցեր-երթեր են Թբիլիսիի գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում: Վակեի Ճավճավաձեի պողոտան, Սաբուրթալոյի Կազբեգի պողոտան ու Շարտավայի փողոցը, Վերայում՝ Կոստավայի ու Ռուսթավելիի պողոտան գրեթե մեկ ժամ փակվել էին: Ցուցարարները վանկարկում են՝ «Դուրս արի՛»:

Օրվա ընթացքում տարբեր ոլորտների ներկայացուցիչների մի քանի երթեր են հայտարարվել մայրաքաղաքի տարբեր վայրերում։ Գլխավոր հանրահավաքը ժամը 19:00-ին խորհրդարանի մոտ է նեխատեսված:

Արդեն 16-րդ օրն է, ինչ մայրաքաղաքում և շրջաններում ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ում ընդունված որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի մտցնի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացման հարցը։

Նոյեմբերի 28-ից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցի ավելի քան 400 մասնակիցների, այդ թվում՝ ավելի քան 30 մարդու, որոնց սպառնում է մի քանի տարվա ազատազրկում։ 

Ձերբակալվածների թվում ոստիկաններ չկան, այդ թվում՝ ուղիղ եթերի ժամանակ լրագրողների վրա հարձակում գործած անձինք։

Դեկտեմբերի 13-ի ցույցերի ժամանակացույցը