«Դիմում եմ ձեզ, որևէ մեկին թույլ չտաք ձեզ բաժանել, միշտ միասնական եղեք»,- այս խոսքերով Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դիմել է Վրաստանի ժողովրդին՝ Բաթումիում տեղի ունեցող «Վրաստանի եվրոպական ճանապարհ» համաժողովին:
Իր ելույթը եզրափակելով Տուսկը նշել է, որ Վրաստանն արել է անհնարինը և միավորվել է մեկ նպատակի շուրջ:
«Որպես Եվրախորհրդի նախագահ և որպես լեհ, ի սրտե ցանկանում եմ ասել․ ինձ համար Վրաստանը ոչ միայն կարևոր գործընկեր է Եվրամիության համար, այլ երբ ասում եմ «Վրաստան», նկատի ունեմ «ազատություն», երբ ասում եմ «Վրաստան», նկատի ունեմ հպարտություն, երբ ասում եմ «Վրաստան», նկատի ունեմ «քաջություն»: Դուք փոքր երկիր եք, սակայն մեծագույն ազգ: Դուք անհնարինն եք արել, չնայած տարբերություններին, մեկ նպատակի շուրջ եք հավաքվել` կառուցելով անկախ երկիր: Դուք զարմացրել եք Եվրոպային և ամբողջ աշխարհին: Որևէ մեկին թույլ չտաք ձեզ բաժանել, միշտ միասին եղեք, որպես մեկ մեծ Եվրոպա»,- հայտարարել է Տուսկը: