Հասարակական կազմակերպությունները շնորհակալություն են հայտնել Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելին՝ Վրաստանում երկար տարիների հաջող աշխատանքի և այն աջակցության համար, որը Վրաստանի քաղաքացիական հասարակությունը միշտ զգացել է ԵՄ-ից։
«Վրաստանում Ձեր գտնվելու ժամանակահատվածը համընկավ ողբերգական ու պատմական իրադարձությունների հետ։ Մենք գնահատում և երախտապարտ ենք այն աջակցության համար, որը միշտ ստացել է մեր հայրենիքը՝ հասնելու համար Վրաստանի հիմնական արտաքին քաղաքական նպատակին՝ վերադառնալ եվրոպական ընտանիք և վերջ դնել Վրաստանի տարածքների օկուպացիային։
Հատկապես շնորհակալ ենք մեր հայրենիքի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ձեր ցուցաբերած մշտական և անսասան աջակցության համար»,- ասված է ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության ներքո ստորագրել է Վրաստանում գործող 22 հասարակական կազմակերպություն։
Հիշեցնենք, որ Եվրամիության դեսպան Կարլ Հարցելն ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում։